Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 7 » Վարդան Մինասյան. Դժգոհ եմ առաջին խաղակեսից, բայց կարևորը վերջնական արդյունքն է և 3 միավորը
11:12 PM Վարդան Մինասյան. Դժգոհ եմ առաջին խաղակեսից, բայց կարևորը վերջնական արդյունքն է և 3 միավորը |
«Ես սպասում էի դժվար խաղի, և առաջին 20 րոպեներին մերոնց մոտ
լարվածություն էր զգացվում, բայց առաջին գոլից հետո խաղը փոխվեց: Դժգոհ եմ
առաջին խաղակեսից, բայց կարևորը վերջնական արդյունքն է և 3 միավորը»,-
այսօր Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից հետո այսպես սկսեց մամուլի ասուլիսը
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Անդրադառնալով ֆուտբոլիստներին՝ Մինասյանն ասաց. «Մովսիսյանին
խաղադաշտում թողեցի, որ վայելի այդ պահերը: Կառլեն Մկրտչյանն ինքը խնդրեց,
որ իրեն փոխարինեմ: Կասպարովը 39 աստիճան տաքություն ուներ, բայց մեզ հետ
կմեկնի Իռլանդիա: Կենտրոնական պաշտպանների խաղը բավարար չեմ գնահատում՝
չնայած նրանք առաջին անգամ էին իրար հետ խաղում»:
Մինասյանը նշեց նաև, որ խաղեր կլինեն, որ երկու հարձակվողով կխաղանք:
Վերջում
Վարդան Մինասյանն ասաց, որ պետք չէ ոգևորվել հաջողությունից. «Խաղից առաջ
տղաներին զգուշացրեցի, որ կարևորը մեր բռնած գիծը պահելն է, և պետք չէ շատ
ոգևորվել: Հիմա նույնը Իռլանդիայի հետ խաղից առաջ եմ ասելու»:
հղում 1in.am
|
Դիտումներ` 530 |
Հեղինակ` Hovo
|
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել: [ Գրանցում | Մուտք ]
|