Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 12 » 20 դոլարով գնված զարդը իրականում արժեր 32000 դոլար
1:30 AM 20 դոլարով գնված զարդը իրականում արժեր 32000 դոլար |
] 4-ամյա երեխայի համար ընդամենը 20 դոլարով գնված խաղալիք-զարդը,
պարզվել է, արժե 32000 դոլար՝ այն բանից հետո, երբ ոսկերիչը բացահայտել է
զարդի թագավորական ծագումը:
Թեա Ջորդանը կարծում էր, թե
զարդը կեղծ ադամանդներով զարդարված սիրուն, փայլուն մի բան է ընդամենը:
Զարդը իր դստեր սիրելի խաղալիքն էր, որը նա ամեն անգամ իր հետ դպրոց էր
տանում:
Բայց մի անգամ, երբ բրիտանացի կինը տանում է իր
ամուսնական մատանին՝ ապահովագրման համար արժեքը որոշելու, ոսկերիչը նկատում
է կնոջ զգեստին ամրացված զարդը և հաշվում դրա իրական արժեքը:
Պարզվել է, որ դա 19-րդ դարի յուրօրինակ զարդ է, որը հավանաբար կրել է ռուս կայսրուհիներից մեկը:


հղում 1in.am
|
Դիտումներ` 812 |
Հեղինակ` Hovo
|
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել: [ Գրանցում | Մուտք ]
|