Այսօր` 2025-06-15

Բարի գալուստ!
Status4ka.ru-Հայկական առաջին ստատուսների կայք:
Գլխավոր » 2012 » Հունվար » 24 » Anonymous-ի հաջորդ թիրախը կարող է Facebook-ը դառնալ
11:11 AM
Anonymous-ի հաջորդ թիրախը կարող է Facebook-ը դառնալ


Հաքերական Anonymous խմբի հաջորդ թիրախը կարող է Facebook-ը դառնալ: Խումբը ամենատարածված սոցցանցը սկսել է գրոհել հունվարի 28-ից:

YouTube-ում հրապարակված տեսագրության մեջ  հաքերները հայտարարել են, որ նման կերպ նրանք կշարունակեն օնլայն պատերազմը ԱՄՆ-ում դիտարկվող  հակահամակարգչահենային օրենքի դեմ:

Facebook-ի ներկայացուցիչները տվյալ տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Anonymous-ը ժամանակավորապես խափանել էր ԱՄՆ արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի, արտոնագրային գերատեսչություն եւ մի քանի ձայնագրող եւ կինոարտադրող ընկերությունների կայքեր:

Համացանցային շատ հանրահայտ ռեսուրսներ դեմ են արտահայտվել այս  օրինագծին եւ անցկացրել բողոքի ակցիաներ: Wikipedia-ն մեկ օրով անջատել էր իր անգլալեզու բաժինը,  Google-ը ստորագրահավաք էր անցկացրել հակահամակարգչահենային օրինագծերի դեմ:  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւս իր էջում քննադատել էր օրինագիծը:

Երկու օրինագծերը` SOPA-ն (Stop Online Piracy Act) եւ PIPA-ն (Protect IP Act) ընդունվելու դեպքում թույլ կտան դատարանի որոշմամբ անջատել յուրաքանչյուր աղբյուր, որը անօրինական նյութ է տարածում, եթե նույնիսկ տերն այդ մասին տեղյակ չէ:


Դիտումներ` 789 | Հեղինակ` Hovo
Всего комментариев: 0
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել:
[ Գրանցում | Մուտք ]
шаблоны для ucoz, cs шаблоны, на тему, скрипты, cs