Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել
է Hi-Line ծառայության նոր Like սակագնային փաթեթների գործարկման մասին:
Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» եւ «Like 3072»
ամսավճարը կազմում է, համապատասխանաբար, 4500, 6000 եւ 8000 դրամ:
Առաջարկից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները, հայտնել են ընկերությունում:
Ակցիայի
շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին`
ստանալով անվճար ADSL-մոդեմ եւ չվճարելով առաջին ամսվա բաժանորդավճարը:
Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը ժամկետը
լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին:
Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի ժամկետը չի լրացել,
վերակնքելով պայմանգիրը՝ կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like
սակագնային փաթեթին: Այն բաժանորդները, որոնք օգտվում են 3ՄԲ/վ
թողունակությամբ փաթեթից, կարող են անցնել «Like 3072» փաթեթին:
Անցումը
նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» եւ
«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած
բաժանորդների համար: