Գլխավոր » 2012 » Հունվար » 21 » Չինաստանը ներկայացնում է իր «կոմունիստական» պլանշետը
1:58 AM Չինաստանը ներկայացնում է իր «կոմունիստական» պլանշետը |
Եթե դուք կարծում էիք, որ iPad-ները թանկ արժեն, ապա հարկավոր է այդ մասին
ևս մեկ անգամ մտածել: Չինական նոր պլանշետը, որը կոչվում է Red Pad,
կարժենա 1600 դոլար, բայց միևնույն է՝ ոչ բոլորը կկարողնան գնել այն, եթե
անգամ ունենան համապատասխան գումարը:
Economic Times-ը հաղորդում է,
որ արտադրանքը կվաճառվի միայն բյուրոկրատներին, այլ ոչ թե հասարակությանը:
Digital trends-ը հաղորդում է, որ նախապես սարքը պետք է վաճառվեր բոլորին,
ովքեր ի վիճակի կլինեին այն գնել, բայց քանի որ հասարակության կողմից
սարքի գնի վերաբերյալ քննադատությունը շատ մեծ է եղել, արտադրողները որոշել
են փոխել մարքետինգային դիվանագիտությունը: Այժմ պլանշետը կարող են գնել
միայն կուսակցական պաշտոնյաները:
Բայց հարցը միայն գնի մեջ չէ: Red
Pad Technology ընկերության արտադրանքը հատուկ պատրաստված է պաշտոնյաների
տեղեկատվական կարիքները հոգալու համար: Սարքի միջոցով հնարավոր կլինի
տեղեկություններ ստանալ կառավարության արխիվից և կոմունիստական People’s
Daily կայքից:
Հետաքրքիրն այն է, որ սարքն օգտագործում է Android
OS, որը զարմանալի է, եթե հաշվի առնենք Չինաստանի և Google ընկերության
ներկայիս խնդիրները: |
Դիտումներ` 547 |
Հեղինակ` Hovo
|
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել: [ Գրանցում | Մուտք ]
|