Dev Team-ի (այն մասնագիտացած է Apple-ի
ծրագրերը կոտրելով) ծրագրավորողները, հայտնել են այն մասին, որ iPhone
4S-ի եւ iPad 2-ի համակարգեր ներթափանցելու ծրագիրն արդեն գրեթե պատրաստ
է:
Մինչեւ վերջերս ընկերության սարքերը անձեռնմխելի էին, քանի որ
ստեղծված էին A5 միկրոպրոցեսորների հիման վրա: Նման պրոցեսորներ են
տեղադրված Apple-ի թողարկած վերջին 2 ` iPhone 4S եւ iPad 2 մոդելներում:
Դրանց պատճառով օգտագործողները չէին կարողանում իրենց ապրանքների վրա
անօրինական ծրագրեր տեղադրել:
Ջեյլբրեյքը սեփականատերերին է
առաջարկում Apple-ի համակարգ լիովին մուտք գործելու տարբերակ: Այն թույլ է
տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները: Գոյություն ունի ջեյլբրեյքի 2
տարբերակ, որը կախյալ է, աշխատում է միայն սարքի միանալուց հետո, եւ
մյուսը լիակատար, որը կաշխատի որոնումը թարմացնելուց կամ վերականգնելուց
առաջ:
Ըստ Dev Team-ի ծրագրավորողների` «նոր A5 Corona ջեյլբրեյքի
բոլոր տեխնիկական արգելքները հաղթահարված են, մնում է միայն նվազեցնել
սխալների թիվը»:
Ծրագիրը հասանելի կլինի մի քանի տարբերակներով: Այն կաշխատի Mac եւ PC սարքերի վրա, գրում է «gazeta.ru»-ն: