
Հենրիխ Մխիթարյանը կիսեց հաշիվը
Երևանի ժամանակով 22:45-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկեց
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան վերջին
հանդիպումը:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին
հեռացվել է խաղադաշտից: Մրցավարը համարեց, որ Բերեզովսկին դարպասային
հրապարակից դուրս ձեռքով է խաղացել: Արսեն Պետրոսյանը փոխարինեց Էդգար
Մալաքյանին:
Խաղի առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե մնացած ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը:
60-րդ
րոպեին Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Ռոման Բերեզովսկուն փոխարինած
դարպասապահ Արսեն Պետրոսյանը չկարողացաց կատարել փոխանցումը:
Ուղիղ րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կիսեց հաշվի տարբերությունը:
Հիշեցնենք, Հայաստանի և Իռլանդիայի թիմերի մեկնարկային կազմերը.
Իռլանդիա
Շեյ
Գիվեն, Շան Սենթ Լեջեր, Սթիվըն Քելլի, Ջոն Օ`Շի, Ռիչարդ Դան, Գլեն Ուիլան,
Էյդըն Մաքգիդի, Քիթ Էնդրյուս, Քևին Դոյլ, Սայմըն Քոքս, Դամյեն Դաֆ
Մարզիչ` Ջովանի Տրապատոնի
Հայաստան
Ռոման
Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի, Էդգար
Մալաքյան, Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան, Հրայ Մկոյան, Վալերի
Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան:
Մարզիչ` Վարդան Մինասյան
հղում 1in.am |