Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը
Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական
մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ
տարավ 3:0 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա - Ռուսաստան
եւ Անդորա - Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին
տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման
հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը
շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց
Մակեդոնիայի դարպասը:
Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց`
34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով
գրավեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը
երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ
հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը:
53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով:
Դեղին
քարտ ստացավ նաեւ Կարլեն Մկրտչյանը, որը սեպտեմբերի 11-ին բաց կթողնի
Դուբլինում կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպումը:
69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը:
Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը:
Ավելացված
առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից,
հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1:
Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B խմբում
17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար
Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է
թողել ընդամենը 8 գնդակ:
Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ: