Գլխավոր » 2012 » Հունվար » 28 » Իսրայելում մեկամյա երեխան կծել է օձի գլուխը
3:27 AM Իսրայելում մեկամյա երեխան կծել է օձի գլուխը |
Իսրայելի Շֆարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է պղնձօձին՝ կծելով
նրա գլուխը: Դա հայտնաբերել է երեխայի մայրը՝ Իմադա Գադիրան, երբ կաթը
ձեռքին մտել է նրա սենյակ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, երեխան
չի վնասվել, քանի որ պղնձօձերը վտանգավոր չեն մարդու համար, սակայն նրան
հետազոտության համար տեղափոխել են Հայֆայի հիվանդանոց:
Մեկամյա
Իմադի պապը պատմել է, որ երեխան արթնացել է վաղ առավոտյան, իջել ծնողների
անկողնուց և գնացել մանկասենյակ: Այստեղ նա տեսել է 35 սանտիմետրանոց օձ,
սակայն չի վախեցել և, ամենայն հավանականությամբ, կարծել է, թե ծնողներն
իրեն նոր խաղալիք են նվիրել: Նա վերցրել է օձը և կծել գլուխը: Երբ մայրը
Իմադի բերանից հանել է օձի կտրված գլուխը, նա նույնիսկ լաց է եղել:
Դեպքի
վայր ժամանած հմուտ օձորս Էլի Կոենը խոստովանել է, որ սա իր պրակտիկայում
առաջին դեպքն է: Կոենի խոսքերով՝ պղնձօձի թույնը վտանգավոր չէ, չնայած
խայթած մասը կարող է որոշ ժամանակ ցավել: Նա նշել է, որ օձի այս տեսակները
սովորաբար խեղդում են իրենց զոհին։ Բարեբախտաբար, այս դեպքում այն չափերով
փոքր է եղել, այլապես երեխայի բախտը կարող էր չբերել: |
Դիտումներ` 979 |
Հեղինակ` Hovo
|
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել: [ Գրանցում | Մուտք ]
|