Այսօր` 2025-06-16

Բարի գալուստ!
Status4ka.ru-Հայկական առաջին ստատուսների կայք:
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 25 » Մեսսին դարձել է FIFA-ի վիդեոխաղերի դեմքը
0:36 AM
Մեսսին դարձել է FIFA-ի վիդեոխաղերի դեմքը

http://www.1in.am/upld_img/arm132216264456.JPG


Մեսսին դարձել է FIFA-ի վիդեոխաղերի դեմքը

Բարսելոնայի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվողը պայմանագիր է կնքել FIFA-ի EA Sports ընկերության հետ` դառնալով նրա խաղերի դեմքը: Նրանից առաջ ընկերության դեմքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի հարձակվող Ուեյն Ռունին էր: Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը:

Մեսսին առաջին անգամ կհայտնվի EA Sports-ի պաստառի վրա 2012 թ. մարտին: Պայմանագրից հասանելիք եկամտի մասին չի հաղորդվում:

Մինչ այդ Մեսսին համագործակցում էր FIFA-ի հիմնական մրցակիցներից մեկի՝ Konami ընկերության հետ:

Ենթադրվում է, որ այդ ընկերության կողմից թողարկվող վիդեոխաղերի դեմքը կդառնա «Ռեալ Մադրիդ»–ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն:

հղում 1in.am

Դիտումներ` 642 | Հեղինակ` Hovo
Всего комментариев: 0
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել:
[ Գրանցում | Մուտք ]
шаблоны для ucoz, cs шаблоны, на тему, скрипты, cs