Գլխավոր » 2012 » Հունվար » 20 » ՈւԵՖԱ-ն հրապարակեց «դարի թիմ»-ի կազմը
11:36 PM ՈւԵՖԱ-ն հրապարակեց «դարի թիմ»-ի կազմը |
Արդեն 11 տարի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տարվա ուժեղագույն հավաքականի
որոշման նպատակով իր այցելուների շրջանակում կազմակերպում է հարցում: Այս
անգամ որոշվեց այդ ժամանակահատվածի ուժեղագույն հավաքականի կազմը, որն
անվանվեց «դարի թիմ»:
Հավատարիմ մնալով 4-4-2 մարտավարությանը`
մասնագետները կատարեցին որոշ տեղափոխություններ. Կառլես Պույոլը զբաղեցրեց
ձախ պաշտպանի դիրքը, քանի որ այդ դիրքի ֆուտբոլիստներից ոչ ոք մեկ անգամից
ավել չէր հայտնվել տարվա ուժեղագույն հավաքականի կազմում:
Այսպիսով` «դարի թիմ»-ն ունի հետևյալ կազմը`
Իկեր
Կասիլյաս (տարվա ուժեղագույն թիմի կազմում հայտնվել է 5 անգամ), Դանիել
Ալվեշ (3) Ալեսսանդրո Նեստա (4), Ջոն Թերրի (4), Կառլես Պույոլ (6),
Քրիշտիանու Ռոնալդու (6), Անդրես Ինիեստա (3), Չավի Էրնանդես (4), Զինեդին
Զիդան (3), Թիերրի Անրի (5), Լիոնել Մեսսի (4):
Պահեստայիններ` Ջանլուիջի Բուֆֆոն (3), Պավել Նեդվեդ (3), Կակա (3), Սթիվեն Ջերրարդ (3), Ռոնալդինյո (3)
Մարզիչ` Ժոզե Մոուրինյո (4) |
Դիտումներ` 602 |
Հեղինակ` Hovo
|
Մեկնաբանություն թողնելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել: [ Գրանցում | Մուտք ]
|