Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան բաժանվել է իր ընկերոջից՝ «Բարսելոնա»-ի
կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեից: Fashiontime-ի հաղորդմամբ` զույգի
բաժանման պատճառը իսպանացու դավաճանությունն է:
Հիշեցնենք, որ
Շակիրան ու Պիկեն հանդիպում են այս տարվա հունվարից և մինչ վերջերս
հանրությունից չեն թաքցրել իրենց զգացմունքները: Ի դեպ, հենց Պիկեն դարձավ
Շակիրայի և նրա 11 տարվա ընկերոջ` Անտոնիո դե լա Ռուայի բաժանման պատճառը:
Զույգին
արդեն 1 ամսից ավել չեն տեսել միմյանց հետ: Աղբյուրի պնդմամբ` Իսպանիայի
հավաքականի 24-ամյա պաշտպանը Շակիրային դավաճանել է ավելի երիտասարդ աղջկա
հետ: հղում 1in.am