
Յուքոմը նվեր է մատուցում իր բաժանորդներին Հայաստանի Հանրապետության
անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես խոստացել էր Յուքոմ
ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր մամուլի ասուլիսում, որը տեղի ունեցավ
սեպտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում, Յուքոմը
ավելացնում է իր բոլոր բաժանորդների ինտերնետ հասանելիության
արագությունները: Սակայն խոստացված 1,5-2 անգամի փոխարեն, սկզբնական 1Մբթ/վ
արագություն ունեցող փաթեթը արագանում է 3 անգամ:
Յուքոմը տեստային տարբերակով սեպտեմբերի սկզբից տրամադրում է բարձր
արագություններ, իսկ սեպտեմբերի 15-ից արդեն բոլոր բաժանորդները ստանում են
նոր արագությունները:
Նշենք նաև, որ նորությունը վերաբերվում է հին և նոր բոլոր
բաժանորդներին, ովքեր օգտվում են Յուքոմ ընկերության ինտերնետ կամ Երեքը
մեկում ծառայությունից, և չկա անհրաժեշտություն վերակնքելու որևէ
բաժանորդային պայմանագիր:
Այսպիսով նոր արագությունները հետևյալն են.
U!Net Starter – 8000 դր. – 3 Մբթ/վ
U!Net Basic – 12000 դր. – 4 Մբթ/վ
U!Net Ultra – 15000 դր. – 6 Մբթ/վ
Երեքը մեկում փաթեթում գործում է «U!Net Basic – 4 Մբթ/վ» արագությունը:Մանրամասները http://new.ucom.am
|