Այսօր` 2025-08-05

Բարի գալուստ!
Status4ka.ru-Հայկական առաջին ստատուսների կայք:
Главная » Статьи » Բանաստեղծություններ » Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ


Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:


1902
Категория: Հովհաննես Թումանյան | Добавил: Hovo (2011-07-08)
Просмотров: 1068 | Теги: Հայոց վիշտը | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
шаблоны для ucoz, cs шаблоны, на тему, скрипты, cs